Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ երկու անգամ ցածր է ներկայացնում, ինչին հակադարձում է Պուտինը․
- Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել, – ԵԱՏՄ-ի առավելությունների մասին խոսելիս հարցրել է Պուտինը Փաշինյանին։
- Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է, – պատասխանել է Փաշինյանը։
- Ո՛չ,- չհամաձայնվեց ՌԴ նախագահը։-Ավելի շատ։
- Անցած տարի մոտ 9 միլիարդ էր,- փորձում է ինքն իրեն ուղղել Փաշինյանը։
- Ավելի շատ,- ուղղեց Պուտինը։- Անցած տարի ավելի շատ էր, այս տարի էլ ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է։
Մոսկվայի տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը կտրուկ աճել է՝ հասնելով 11,7 միլիարդ դոլարի։
Չէ՛, բայց դուք պատկերացրեք, էս մարդը կա՛մ անգամ չի հետաքրքրվում երկրի տնտեսությամբ, կա՛մ սովորել է ամեն ինչ կեղծելուն և կարծում է, որտեղ ինչ ուզի կխաբի
․․․
Արա ՊՈՂՈՍՅԱՆ